Գազայի հատվածի բոլոր թունելները կոչնչացվեն. Իսրայելի ՊՆ ղեկավար
Իսրայելցի զինվորականները մտադիր են Գազայի հատվածում ոչնչացնել ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության բոլոր թունելները:
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք կստանանք նրանց բոլոր թունելները, մենք կստանանք ՀԱՄԱՍ-ի բոլոր զինյալներին: Քանի դեռ չենք ոչնչացնել նրանց, մենք չենք ավարտի առաքելությունը», - ասել է Գալանտը, որը մեջբերում է The Times of Israel-ը:
Նախարարը հավելել է, որ զինվորականները նպատակ ունեն «ոչնչացնել Համաս կազմակերպությունը», քանի որ Իսրայելի համար խոսքը էքզիստենցիալ սպառնալիքի վերացման մասին է:
«Այս մշակույթը թույլ չի տալիս մեր գոյությունն այստեղ, սրանք վայրենի մարդիկ են, կենդանիներ, որոնք սպանել են մեր զինվորներին, մեր երեխաներին, մեր քաղաքացիներին»,- կարծում է նա։