ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճարներս կորցրել ենք. «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը
«Չգիտենք ինչ անենք, ճարներս կորցրել ենք, եթե մեզ երկիրը չի ուզում աջակցի, ուրեմն մենք էլ ամեն ինչ պիտի անենք, որ գոնե կարողանանք մեր ընտանիքները պահենք», - Հայաստանում «Մուլտի Սթոուն» քարամշակման գործարանի աշխատակիցները հուլիսի 15-ին կրկին դուրս են եկել փողոցային բողոքի ակցիայի՝ պահանջելով հանել պետական կնիքները և վերսկսել ձեռնարկության աշխատանքը։ Հավաքվածները հայտարարել են, որ հարկադիր պարապուրդի պատճառով զրկվել են իրենց եկամտի միակ աղբյուրից և ընտանիքները պահելու հնարավորությունից։
Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ իրենց գլխավոր և միակ պահանջը աշխատանքի օրինական իրավունքը վերադարձնելն է։ Մարդիկ վրդովված են, որ հարյուրավոր ընտանիքներին աշխատատեղերով ապահովող հաջողակ արտադրությունը արգելափակվել է վերահսկող մարմինների որոշմամբ։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում և առանձնատանը լայնածավալ խուզարկությունները սկսվել էին հուլիսի 6-ին, որից հետո նա ձերբակալվել ու կալանավորվել էր 2022-2024 թվականներին կատարված խարդախության և փողերի լվացման գործով։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...