Ապամոնտաժվել են Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկատվություն է տարածել:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը խաղաղ բնակիչների նկատմամբ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը»,– գրված է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում։
«Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո շարունակվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում զենքի, ռազմական տեխնիկայի, հրետանային զինամթերքի և ռազմամթերքի հաշվարկը։ Հոկտեմբերի 5-ի դրությամբ առաքվել է 84 միավոր զրահատեխնիկա, 121 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 121 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա, 105 միավոր դաշտային հրետանի, ՀԿՌՀ և ականանետեր, 1 միավոր ԱԹՍ, ավելի քան 7 հազար միավոր հրետանային և հակատանկային զենքեր, շուրջ 58,5 մլն զինամթերք:
Զենքի, ռազմական տեխնիկայի և զինամթերքի պահեստային տարածքների պաշտպանությունը կազմակերպվում է ռուս-ադրբեջանական միացյալ պահակակետերի կողմից», հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՄԱՍ–ը պատերազմ էր ուզում, նա կստանա այն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին՝ խոստանալով ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմը հասցնել հաղթական ա...
ՌԴ ՊՆ–ն՝ Արցախում իրավիճակի մասին
Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուս խաղաղապահների վե...
Արցախի բանակը ՌԴ ՊՆ–ին հանձնել է մոտ 57.6 միլիոն զինամթերք
Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը մոտ 57,6 մլն զինամթերք են հանձնել ռուս խաղաղապահներին: Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ...
ԱՄՆ–ն կկարողանա Ուկրաինային զենք տրամադրել ևս մի քանի ամիս. Սպիտակ տուն
ԱՄՆ վարչակազմը ևս մի քանի միլիարդ դոլար ունի Ուկրաինային ռազմական օգնության համար, զենքի տրամադրումը կշարունակվի նույն տ...