Հարավային Կորեայի նախագահը վաճառել է իր միակ բնակարանը
Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը վաճառել է իրեն և կնոջը համատեղ պատկանող միակ բնակարանը՝ հայտարարելով, որ այժմ այլևս սեփական բնակարան չունի։
Yonhap գործակալության փոխանցմամբ՝ Սոննամ քաղաքում գտնվող 164 քմ մակերեսով բնակարանը վաճառվել է 2,9 միլիարդ հարավկորեական վոնով (մոտ 1,9 մլն ԱՄՆ դոլար)։
«Այժմ ես տուն չունեմ»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Լի Չժե Մյոնը։
Նա դեռ փետրվարին էր վաճառքի հանել բնակարանը՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության վստահությունը իշխանությունների բնակարանային քաղաքականության նկատմամբ։ Կառավարությունը խրախուսում է քաղաքացիներին վաճառել դատարկ ներդրումային անշարժ գույքը՝ բնակարանային ֆոնդն ավելացնելու և շուկայում սպեկուլյացիաները նվազեցնելու համար։
Վաճառված բնակարանը Լի Չժե Մյոնին և նրա կնոջը՝ Կիմ Հե Գյոնին, պատկանում էր 1998 թվականից։ Այժմ նախագահական զույքը բնակվում է Սեուլի Հաննամդոն թաղամասում գտնվող պաշտոնական նախագահական նստավայրում։
Լի Չժե Մյոնը Հարավային Կորեայի նախագահ է ընտրվել այս տարվա հունիսին։ Ընտրություններից հետո նա հայտարարել էր, որ կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քոլեջների ուսանողներն առաջնահերթ մասնագիտությունների գծով կստանան 50 հազար դրամի չափով կրթաթոշակ
Երիտասարդների հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ շարունակում է կայուն աճել։ Այս մասին հայտնել է Հայա...
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...