Ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել․ Իրանը՝ ԱՄՆ հարվածների մասին
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացված հերթական հարվածների հետևանքով Իրանի հարավային շրջաններում ավելի քան 30 մարդ է զոհվել։
«Երկրի հարավային հատվածում տեղի ունեցած վերջին հարձակումների հետևանքով ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարգում նրանց հիշատակը: Կառավարությունն իր ողջ ուժով կանգնած է լինելու ժողովրդի կողքին: Իրանի հարավը մեր երկրի բաբախող սիրտն է, Իրանի հոգին»«- գրել է նա X-ի իր էջում։
Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրի հայտարարության համաձայն էլ ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով վիրավորվել է ավելի քան 260 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Դա փորձություն էր, և նրանք ձախողեցին այն․ Թրամփը՝ Իրանի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը եղել է «փորձությու...
Իրանի նախկին նախագահը հերքել է Իսրայելի հետ գաղտնի կապերի մասին լուրը
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է The New York Times-ի հրապարակումը, ըստ որի՝ նա կապեր է ուն...