Ինչո՞ւ Ֆրանսիան պարտվեց Իսպանիային․ Դեշամը նշել է գլխավոր պատճառը
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիային 0:2 հաշվով կրած պարտությունը։
«Ֆուտբոլիստները հոգեպես ջախջախված են, բայց պետք է օբյեկտիվ լինել. մենք զիջեցինք տեխնիկական առումով։ Դա մեր պատասխանատվությունն է։ Ես մի հարց կտամ և չեմ պատասխանի դրան. արդյո՞ք այս մրցավարն ունի անհրաժեշտ մակարդակ աշխարհի առաջնության կիսաեզրափակչում աշխատելու համար։
Շատ վիճելի դրվագներ կային, բայց պարտության գլխավոր պատճառն այն է, որ մենք ավելի վատն էինք։ Մենք տեխնիկական սխալներ թույլ տվեցինք, կային փոխանցումներ, որոնք կարող էին վտանգավոր պահերի հանգեցնել։ Ֆուտբոլի բարձրագույն մակարդակում դա հատկապես ցավալի է։
Ինձ թվում էր, թե թիմը լավ է վերականգնվել խաղից առաջ։ Միևնույն ժամանակ չեմ նսեմացնում Իսպանիայի հավաքականի արժանիքները. նրանք ամբողջությամբ վերահսկում էին խաղը և արժանիորեն հաղթեցին։ Այժմ մենք պետք է խաղանք երրորդ տեղի համար։ Չեմ ցանկանում խաչ քաշել այն ամենի վրա, ինչ արվել է մինչ այս, բայց հենց այս հանդիպման ընթացքում Իսպանիան ավելի լավ խաղ ցուցադրեց։
Հիմա ես իմ մասին չեմ մտածում։ Ես այս խաղին նախապատրաստվել եմ ֆուտբոլիստների հետ միասին, մեր նպատակն էր անել հնարավոր ամեն ինչ եզրափակիչ դուրս գալու համար։ Մեզ դա չհաջողվեց։ Մեր հիասթափությունը հսկայական է»,- L’Équipe-ի փոխանցմամբ՝ ասել է Դեշամը։
Ֆրանսիայի հավաքականը բրոնզե մեդալների համար հուլիսի 18-ին կմրցի Անգլիա–Արգենտինա կիսաեզրափակչի պարտվողի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Ավարտվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլո...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը հաջողություն է մաղթել Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության քառո...