«Ձայն եք տվել, որ ձեզ սոված-ծարավ դուրս շպրտեն»․ Արման Աբովյանը՝ իշխանության ընտրողների մասին
ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը համարում է իշխանական համակարգի ինքնաոչնչացման օրինակ։
«Հայաստանն ավտորիտարիզմի ճանապարհին» թեմայով պանելային քննարկման ընթացքում Աբովյանն ասել է, որ ավտորիտարիզմի հիմնական գործիքը վախն է։
«Ավտորիտարիզմի հիմնական ուժը վախն է, այն սկսվում է վախից ու ավարտվում է այնտեղ, որտեղ վերանում է վախը։ Մի վախեցեք»,- ասել է նա։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Աբովյանը նշել է, որ այն վերաբերում է ոչ միայն մեկ անձի, այլ ամբողջ երկրի հասարակական ու տնտեսական իրավիճակին։
«Այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ՝ կատարվում է երկրի հետ, բոլորիս հետ, սա պետք է շատ հստակ ֆիքսենք»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ իշխանությանը նախկինում աջակցած քաղաքացիներ, այսօր բախվում են սոցիալական խնդիրների։
«Ձայն եք տվել, որ ձեզ սոված-ծարավ դուրս շպրտեն»,-հավելել է նա:
Աբովյանը նաև քննադատել է իշխանության տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը՝ նշելով, որ որոշումներ են ընդունվել ակցիզային հարկերի բարձրացման, ապահովագրության շահառուների և սոցիալական նպաստ ստացողների թվի կրճատման վերաբերյալ։
Նա այդ քաղաքականությունը որակել է որպես «նեո-ֆաշիզմ»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...