ՌԴ ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսել․ ռմբակոծել է Ուկարինայի մի շարք մարզեր․ կան զոհեր
Գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի մի քանի մարզերի վրա։ Հարվածներ են հասցվել, ի թիվս այլ վայրերի, Կիևին։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Գոլոսեևսկի շրջանում այրվել են պահեստային տարածքներ, Դարնիցկի շրջանում՝ ավտոմեքենաներ։ Բացի այդ, Դարնիցկի շրջանի դպրոցներից մեկում տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի հետևանքով կոտրվել են պատուհանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Չեռնիգովի մարզի Նեժինի շրջանում ռուսական հարձակման հետևանքով այրվել է մասնավոր բնակելի տուն, տուժել է երկու կին։ Նրանց, ըստ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, տեղափոխել են տեղի հիվանդանոց։
Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի (ՄՌՎ) ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Սինելնիկովոյի շրջանում վնասվել են ԱԶԿ-ն, մասնավոր տուն և ավտոմեքենաներ։ Ռուսական գնդակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ տուժել։ Նիկոպոլի շրջանում վնասվել են ագրոֆիրմա, մասնավոր տներ և տնտեսական շինություն, Կամենսկոյեի շրջանում՝ գյուղատնտեսական ձեռնարկություն և ենթակառուցվածքներ։
Զապորոժիեի մարզի Օրեխովոյի շրջանի Տավրիչեսկոյե գյուղում երեքշաբթի առավոտյան ռուսական FPV-դրոնը հարվածել է քաղաքացիական ավտոմեքենայի։ Զապորոժիեի ՄՌՎ-ի ղեկավար Իվան Ֆեդորովի տեղեկատվությամբ՝ մեքենայում գտնվող կինը զոհվել է, 60-ամյա տղամարդը վիրավորվել է։
Օդեսայի մարզում, ՄՌՎ-ի ղեկավար Օլեգ Կիպերի տեղեկատվությամբ, վնաս է հասցվել քաղաքացիական և արդյունաբերական ենթակառուցվածքներին։ Ձեռնարկություններից մեկի տարածքում վնասվել են ավտոնորոգման արհեստանոցների շենքերը, տնտեսական շինությունը, վառելիքատար մեքենան, 11 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա։ Մեկ այլ ձեռնարկությունում այրվել են արևածաղկի ձեթի պահեստարաններ։ Նախնական տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել։
Խարկովի մարզի Սոլոնիցևկա ավանում ռուսական գնդակոծության հետևանքով տուժել է վեց մարդ, այդ թվում՝ 11-ամյա մի աղջիկ, հայտնել է ՄՌՎ-ի պետ Օլեգ Սինեգուբովը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, մասնավորապես, Կիևում ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների և Օդեսայի Յուժնի նավահանգստում վառելիքաքսուկային նյութերի բեռնաթափման և պահպանման օբյեկտների խոցման մասին։ Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել ռուսական ռազմական գերատեսչության հայտարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...