ԵՄ-ն վերանայում է ուկրաինացիների ժամանակավոր պաշտպանության կարգը
Եվրամիությունը 2027 թվականից կդադարեցնի ժամանակավոր պաշտպանություն տրամադրել այն նոր դիմորդներին, որոնք չեն կատարել Ուկրաինայի նկատմամբ իրենց զինվորական պարտավորությունները։ Այդ մասին նշվում է ԵՄ խորհրդի հրապարակած հայտարարության մեջ։
Նոր կանոնները կվերաբերեն միայն նոր դիմողներին և չեն ազդի այն ուկրաինացիների վրա, որոնք արդեն ստացել են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։
Հայտարարության համաձայն՝ ապագայում ժամանակավոր պաշտպանություն կտրամադրվի միայն այն անձանց, որոնք կներկայացնեն Ուկրաինայի իշխանությունների կողմից տրված պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի, որ իրենք ենթակա չեն զորահավաքի։
Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Մացեյ Դուշչիկը Rzeczpospolita-ին հայտնել է, որ Եվրահանձնաժողովում համապատասխան փոփոխությունների մշակումը գրեթե ավարտված է, և Լեհաստանը աջակցում է դրանց ընդունմանը։
Նրա խոսքով՝ սահմանափակումները կտարածվեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց վրա։
Rzeczpospolita-ի տեղեկություններով՝ կանոնների վերանայման նախաձեռնությամբ հունիսի սկզբին հանդես է եկել Կիևը՝ նպատակ ունենալով աջակցել երկրի զորահավաքային գործընթացին։ Պարբերականը նշում է, որ այն բանից հետո, երբ Ուկրաինան թույլատրեց 18–22 տարեկան տղամարդկանց մեկնել արտերկիր՝ ուսման և աշխատանքի նպատակով, միայն առաջին երեք ամիսների ընթացքում Լեհաստան է ժամանել այդ տարիքային խմբի ավելի քան 121 հազար քաղաքացի, իսկ մոտ 50 հազար ուկրաինացի մի քանի շաբաթվա ընթացքում դիմել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու համար։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...