Telegram-ով 400 դոլարով թմրանյութ էր գնել. տղամարդը ձերբակալվել է
Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները շրջայցի ընթացքում Դավթաշենի գերեզմանատան հարակից տարածքում կասկածելի վարք դրսևորող վարորդի են նկատել։ Երբ ոստիկանները մոտեցել են, նա մեքենայից ստվարաթղթե տուփ է նետել։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով տղամարդը ձերբակալվել է և «Կիա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել բաժին։
Նա հայտնել է, որ նետած տուփում եղել է ընդհանուր 210 գրամ մեթամֆետամին պարունակող չորս փաթեթ։ Տղամարդու խոսքով՝ թմրանյութը 400 դոլարով ձեռք է բերել Telegram-ի ալիքի միջոցով՝ այն տարբեր վայրերում տեղադրելու, տեղադրման վայրը լուսանկարելու և կոորդինատներն օգտատիրոջը փոխանցելու նպատակով։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...