Սոչին ջրի տակ է․ հորդառատ անձրևներից հետո գետերը հեղեղել են քաղաքը
Հուլիսի 15-ի առավոտյան Սոչիում հորդառատ անձրևների հետևանքով մի շարք գետեր դուրս են եկել ափերից՝ առաջացնելով լայնածավալ հեղեղումներ։ Ջրի հոսքերը ողողել են փողոցներն ու հանրային տարածքները։
Տեղական լրատվամիջոցների և Telegram-ալիքների փոխանցմամբ՝ ջուրը արագորեն լցվել է քաղաքի ցածրադիր հատվածներ։ Ականատեսների հրապարակած տեսանյութերում երևում են ջրի տակ մնացած բակերը, մանկական խաղահրապարակներն ու ավտոճանապարհները։
Հեղեղումների հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել է քաղաքային ենթակառուցվածքը, իսկ տրանսպորտի երթևեկությունը զգալիորեն դժվարացել է։ Փրկարարներն ու քաղաքային ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ վերացնելով տարերքի հետևանքները։ Տուժածների վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները դեռ ճշտվում են։
Ականատեսներից մեկը պատմել է, որ ջրի հոսքը վնասել է ավտոմեքենաներից մեկը, հեղեղվել է մանկական խաղահրապարակը, իսկ թենիսի կորտը ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ։
Պաշտոնական ծառայությունները շարունակում են վերահսկել հիդրոլոգիական իրավիճակը։ Կրասնոդարի երկրամասում նման ինտենսիվ տեղումները հաճախ հանգեցնում են գետերի մակարդակի կտրուկ բարձրացման, ուստի բնակիչներին կոչ է արվում պահպանել անվտանգության կանոնները և չմոտենալ ջրային ավազաններին։ Հեղեղումների պատճառած վնասների ծավալը դեռ գնահատվում է։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
Բեյրութի (Լիբանան) նավահանգստում խոշոր հրդեհ է բռնկվել։Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Լիբանանի մայրաքաղաքի վրա...
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մ...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 700...
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Պուշկինի փողոցում
Հուլիսի 10-ին՝ ժամը 17։02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գ...