Ֆոնտենբլոյի անտառում՝ Փարիզի մերձակայքում, շարունակվող հրդեհը տեղայնացվել է
Փարիզից հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլոյի անտառում շարունակվող խոշոր հրդեհը հաջողվել է տեղայնացնել։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Սեն և Մառն դեպարտամենտի պրեֆեկտ Պիեռ Օրին նշել է, որ հրդեհի օջախների սահմանները վերահսկվում են, սակայն ավելի քան 2 հազար հեկտար տարածք ընդգրկած հրդեհի ամբողջական մարումը կարող է շաբաթներ տևել։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 800 հրշեջ, ինչպես նաև ներգրավվել են հատուկ հրդեհաշիջման ինքնաթիռներ։ Կրակի դեմ պայքարը բարդացրել են ուժեղ քամին և տորֆային հողը, որը երկար ժամանակ կարող է պահպանել այրումը։
Իրավապահները ձերբակալել են չորս մարդու, որոնք կասկածվում են Ֆոնտենբլոյի անտառում հրկիզումներ իրականացնելու մեջ։
Ֆոնտենբլոյի անտառը զբաղեցնում է շուրջ 25 հազար հեկտար տարածք և տարեկան ընդունում է մոտ 15 միլիոն զբոսաշրջիկի։
Միաժամանակ Ֆրանսիայում շոգի ալիքը նահանջում է։ Չորեքշաբթի երկրի որևէ դեպարտամենտում այլևս չի գործում շոգի պատճառով սահմանված վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակը, մինչդեռ նախորդ օրը այն հայտարարված էր 26 դեպարտամենտում։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
Բեյրութի (Լիբանան) նավահանգստում խոշոր հրդեհ է բռնկվել։Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Լիբանանի մայրաքաղաքի վրա...
Սոչին ջրի տակ է․ հորդառատ անձրևներից հետո գետերը հեղեղել են քաղաքը
Հուլիսի 15-ի առավոտյան Սոչիում հորդառատ անձրևների հետևանքով մի շարք գետեր դուրս են եկել ափերից՝ առաջացնելով լայնածավալ հ...
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մ...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 700...