Կտրուկ քայլերի կգնանք․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են անհապաղ բացել գործարանը
«Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներն այսօր կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի, նրանք պահանջում են բացել իրենց կապարակնքված աշխատավայրը և վերականգնել աշխատելու իրավունքը:
«Արդեն 10-րդ օրն է, ինչ գործարանը պարապուրդի է մատնված, ում դիմել ենք՝ ոչ ոք դեռ մինչ այս պահը մեզ պատասխան չի տվել, բոլորով նորից հավաքվել ենք, ուզում ենք հասկանալ, ի վերջո այս Կառավարությունը մեզ պատասխան տալու՞ է, թե ոչ, ուզում ենք ասել, որ պարոն Ծառուկյանը քանդված գործարանները կառուցել է իր գումարով ու աշխատատեղեր է ստեղծել, գործարանների աշխատելու շնորհիվ բյուջե գումար է մտնում: Ես չգիտեմ, թե աշխատակիցներին ինչ պատասխան տամ, մեր ընտանիքներն էլ են հարցնում, թե ինչ է լինելու սրա վերջը:
Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու: Պետական մարմինները, եթե մեր հարցին լուծում չեն տա, մենք այլևս մեր քայլերին պատասխանատու չենք լինի, համբերության բաժակը լցվել է, էլ չգիտենք ինչ անենք: Ամեն ինչի պատրաստ ենք, որովհետև չգիտենք ինչ անել, եթե մեր երկիրը չի ուզում մեզ աջակցի, մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ մեր ընտանիքները պահենք»,- ասել է աշխատակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցներն ընդգծում են՝ իրենք խաղաղ ակցիա են իրականացնում, ճանապարհ չեն փակում, միակ խնդրանքը գործարանի բացումն է.
«Ի՞նչ անենք, կտրուկ քայլերի գնանք, որ հասկանան այս ժողովուրդը մտահոգված է: Պարտադիր պետք է իջնենք Կառավարության շե՞նք, որ մոտենան ու լսեն մեզ: Երկրի ղեկավարը որ եկավ, ճանապարհներ փակելով դարձավ երկրի ղեկավար, եթե այդպես դուր է գալիս, ուրեմն մենք էլ պետք է գնանք փակենք»,- նշել է մյուս աշխատակիցը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սթոուն» գործարանը փակ է: Տարածքը կապարակնքվել է իրավապահ մարմինների կողմից՝ Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ իրականացված լայնածավալ խուզարկությունների շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանում՝ սաստիկ շոգ, մարզերում՝ ուժեղ քամի, անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպր...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Ներդրում մարդկային կապիտալում, նոր հմտությունների ձևավորում, գործըն...