Խոշոր ստուգում «88»-ում․ հայտնաբերվել են ժամկետանց ապրանքներ և ապօրինի վաճառք
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես՝ 16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,
11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,
1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։
Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել հսկողական միջոցառումներ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանում՝ սաստիկ շոգ, մարզերում՝ ուժեղ քամի, անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպր...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Ներդրում մարդկային կապիտալում, նոր հմտությունների ձևավորում, գործըն...