ՀԱՄԱՍ–ը պատերազմ էր ուզում, նա կստանա այն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին՝ խոստանալով ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ պատերազմը հասցնել հաղթական ավարտի։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Իսրայելն այժմ պատերազմական վիճակում է իր գոյության համար։
«Այս պատերազմը մեզ պարտադրել են այն կենդանիները, որոնք հերոսացնում են կանանց, երեխաների ու ծերերի սպանությունները»,– ասել է Նեթանյահուն՝ ՀԱՄԱՍ–ի վայրագությունները համեմատելով «ԻՊ»–ի կատարած վայրագությունների հետ:
«Երեխաներին կապում էին և մահապատժի ենթարկում իրենց ընտանիքի մյուս անդամների հետ, երիտասարդ աղջիկներին ու տղաներին գնդակահարում էին մեջքից: Մենք միշտ գիտեինք, թե ինչ է ՀԱՄԱՍ-ը: Հիմա ամբողջ աշխարհը գիտի. ՀԱՄԱՍ-ը ԴԱԻՇ-ն է. Եվ մենք հաղթելու ենք այնպես, ինչպես լուսավոր աշխարհը հաղթեց ԴԱԻՇ-ին։ ՀԱՄԱՍ-ը պատերազմ էր ուզում, նա կստանա այն»,- ասել է Նեթանյահուն:
Նա նշել է, որ Իսրայելի տարածքում դեռ մի շարք ահաբեկիչներ կան։
Ես հրահանգել եմ հարձակվել ՀԱՄԱՍ-ի վրա այնպես, ինչպես նախկինում չենք հարձակվել նրանց վրա։ Եվ դա տեղի է ունենում հենց հիմա:
Մենք նոր ենք սկսել մեր պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ. Այն, ինչ հիմա տեսնում եք Գազայում, միայն սկիզբն է: Մենք հարյուրավոր ահաբեկիչների ենք սպանել և կանգ չենք առնելու: Մենք կգտնենք նրանց ցանկացած փոսում: Սա արդեն տեղի է ունենում և լինելու է:
Նեթանյահուն հավելել է, որ ինքը ընդդիմության առաջնորդներին հրավիրել է միանալ ազգային միասնության կառավարությանը՝ առանց որևէ նախապայմանի, ճիշտ այնպես, ինչպես արեցին իսրայելցի քաղաքական գործիչները 50 տարի առաջ Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Ապամոնտաժվել են Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի...
Փարիզը և Երևանը վաղը կձևակերպեն ֆրանսիական զենքի մասին համաձայնագրեր. Ֆրանսիայի ՊՆ ղեկավար
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու...
Պաղեստինյան ՀԱՄԱՍ–ը հայտնել է Իսրայելի հետ զինադադարի պատրաստակամության մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի հետ զինադադարը քննարկելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է...
Ռուս խաղաղապահները 25 պահակակետ են տեղակայում Արցախի ՊԲ ռազմական տեխնիկայի պահպանության համար
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից 25 պահակակետ է տեղակայվում Լ...