Հասարակություն
16-ամյա աղջկան հասցրել են մահվան. ողբերգական դեպք Սասնա Ծռեր փողոցում
Հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սասնա Ծռեր փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը:
Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա աղջիկ է, ով ըստ նախնական տեղեկությունների 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել։
Auroranews-ը կապ հաստաեց ՔԿ, որտեղից մեզ ասացին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։