Երեխայի կյանքը փրկել են, տատիկը մահացել է․ նոր մանրամասներ ողբերգական վթարից
Ողբերգական վթարի նոր մանրամասները․ 5-ամյա երեխան պայքարում է հիվանդանոցում, տատիկը մահացել է
ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է ավելի վաղ տեղի ունեցած Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը պարզվել է՝ «Dodge»-ը վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Գոռ Վ.-ն, «Ford»-ը վարել է Երևանի բնակիչ 48-ամյա Սուրեն Ս․-ն, իսկ «Hyundai Sonata»-ն վարել է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Գ.-ն։
Վթարի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել վարորդներից Անդրանիկ Գ.-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 66-ամյա Անահիտ Գ.-ն, իսկ մյուս ուղևոր 5-ամյա Անահիտ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Որոշ ժամանակ անց «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, և հայտնել են, որ վիրավորներից Անահիտ Գ.-ն գիտակցության չգալով մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ նախ «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների, հետո արդեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, իսկ մահացածը նրա տատիկն էր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաննեում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել էին «Ford Tranist», «Dodge» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել էր երկաթե արգելապատնեշներին։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում՝ սաստիկ շոգ, մարզերում՝ ուժեղ քամի, անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպր...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Ներդրում մարդկային կապիտալում, նոր հմտությունների ձևավորում, գործըն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
Հուլիսի 11-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՀՀ ներքին գործերի նախարարու...