ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արցախը՝ Ադրբեջանի տնտեսական շրջան, Ստեփանակերտը՝ Խանքենդի. ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագիրը
ՌԴ ՊՆ–ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում Արցախը նշել է որպես «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»։
«Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,– գրված է հաղորդագրության մեջ։
Տեղեկագրում Ստեփանակերտը նշվում է որպես Խանքենդի, Մարտակերտը՝ Ագդերե, Մարտունին՝ Խոջավենդ, Շուշին՝ Շուշա, իսկ Իվանյանը՝ Խոջալու:
«Ճանապարհների երկայնքով երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել է վեց հենակետ, այդ թվում՝ երկուսը ադրբեջանական կողմի հետ համատեղ»,– գրված է հաղորդագրության մեջ։
[365a239455d97fda6a3907d6a59867e4.png]
Նմանատիպ հոդվածներ
Գազայում տեղի ունեցողը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ․ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ
Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնումը ցամաքային գործողության պաշտոնական մեկնարկը չէ: Այս մասին հայտարա...
Փարիզը և Երևանը վաղը կձևակերպեն ֆրանսիական զենքի մասին համաձայնագրեր. Ֆրանսիայի ՊՆ ղեկավար
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու...
ԱՄՆ-ին չի հաջողվել փորձարկել Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ԱՄՆ զինվորականները Խաղաղ օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ պայթեցրել են Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ փո...
ՀԱՄԱՍ–ը և «Հեզբոլլահը» Լիբանանից 1 ժամում ավելի քան 30 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
ՀԱՄԱՍ խմբավորումը երկուշաբթի հայտարարել է, որ Լիբանանից 16 հրթիռ է արձակել Հայֆայի, Նահարիայի և իսրայելական այլ քաղաքներ...