Պատահարներ
Կոտայքի մարզում բախվել են Ford-ն ու աղբ տեղափոխող ЗИЛ 130-ը. վերջինս կողաշրջվել է. կա 3 վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Ford Fiesta և ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։
[09b179c86a0821e7cd8dba1703c60fa0.jpg]
[38696c4632913a8d391a8d78f94958c4.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0