Պատահարներ
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում 26-ամյա Վահե Հովսեփյանը իր վարած BMW մանկնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և շրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծերունին էլեկտրամալուխներով էլեկտրահարելու միջոցով սպանել է կնոջը
Կոտայքի մարզում բախվել են Ford-ն ու աղբ տեղափոխող ЗИЛ 130-ը. վերջինս կողաշրջվել է. կա 3 վիրավոր
Հրդեհ՝ Գյումրիում. ավտոտնակում այրվել է «Մերսեդեսը»
Երիտասարդը փող է շորթել՝ համագյուղացու մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0