ԱՄՆ-ն պլանավորում է հարվածել Իրանին ծանր ռմբակոծիչներով. ԶԼՄ
ԱՄՆ իշխանությունները Իսրայելին տեղեկացրել են առաջիկա օրերին ծանր ռմբակոծիչների օգնությամբ Իրանին հասցվող հարվածներն ուժեղացնելու իրենց ծրագրերի մասին, հայտնում է իսրայելական «Կան» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ռմբակոծիչների թիրախում է լինելու Կիրկա լեռան (իրանական տեղանունը՝ Փիքաքս) տակ գտնվող ստորգետնյա համալիրը։
Իսրայելական հետախուզության տվյալներով՝ Թեհրանն այդ լեռան տակ թաքցրել է ուրանի հարստացման սարքավորումներ։ Նախօրեին պարոն Թրամփը հաստատել է ԱՄՆ-ի՝ իրանական բոլոր միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ այս համալիրին հարվածելու մտադրությունը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իսրայելում մտավախություն ունեն, որ Դոնալդ Թրամփի՝ իրանական ենթակառուցվածքների վրա հարձակվելու սպառնալիքները մեծացնում են իրենց տարածքին հրթիռային հարված հասցնելու և երկիրը էսկալացիայի նոր փուլ ներքաշելու ռիսկը։
Կիրկա լեռը գտնվում է Իսֆահան նահանգի Նաթանզի միջուկային համալիրից 2 կմ-ից պակաս հեռավորության վրա։ Ամերիկյան Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի (ԻՍԻՍ) տվյալներով՝ Իրանը դեռևս 2020 թվականին այնտեղ սկսել է կառուցել մի օբյեկտ, որը տեսականորեն կարող է տեղավորել ուրանի հարստացման գործարան։
Նմանատիպ հոդվածներ
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...
Կիևն արձագանքել է Բաքվում կայացած Ռուսաստանի և Գերմանիայի միջև գաղտնի բանակցություններին
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների միջև անցկացված գաղտնի...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...