Ուկրաինան նոր անօդաչուներ է մշակում՝ ռեակտիվ «Շահեդների» դեմ պայքարելու համար
Ուկրաինան միաժամանակ մի քանի լուծում է մշակում՝ ռեակտիվ «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքերի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Անդրեյ Լեբեդենկոն։
Նրա խոսքով՝ արդեն ստեղծվում են բարելավված անօդաչուներ, որոնք կկարողանան գործել այն բարձրությունների և արագությունների պայմաններում, որտեղ թռչում են ռեակտիվ անօդաչուները։
Լեբեդենկոն նաև նշել է, որ Ռուսաստանը շարունակում է կատարելագործել իր անօդաչուներն ու հրթիռները՝ առաջնահերթությունը տալով դրանց որակին, ոչ թե քանակին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը զարգացնում է նաև նոր «Շահեդ» անօդաչուներ, ինչպես նաև այնպիսի համակարգեր, որոնք կարող են գործել առանց կապի և նավիգացիոն միջոցների։
Բացի այդ, Լեբեդենկոյի խոսքով, Ռուսաստանն ակտիվորեն զարգացնում է նաև ծովային պատերազմին վերաբերող տեխնոլոգիաները՝ փորձելով հասնել Ուկրաինային ծովային անօդաչու սարքերի ոլորտում։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...