Պատահարներ
Հրդեհ՝ Գյումրիում. ավտոտնակում այրվել է «Մերսեդեսը»
Սեպտեմբերի 5-ին, ժամը 22:30-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է ավտոտնակ: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 23:25-ին: Այրվել են ավտոտնակը, ավտոտնակում կայանած «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը մինչ այժմ գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում առատ ձյունը մեծ վնասներ է հասցրել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0