Ռուբիոն և Լավրովը 10 ամիս անց կրկին կհանդիպեն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վաղը հանդիպում կունենան Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում, որտեղ անցկացվում է ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների արտգործնախարարների համաժողովը։
Առաջիկա հանդիպման մասին նախ հայտնել էր Լավրովը, իսկ ավելի ուշ տեղեկությունը հաստատել էր նաև Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ երկու երկրների միջև երկխոսությունը կարևոր է՝ չնայած առկա լուրջ տարաձայնություններին։
«Մենք աշխարհի երկու խոշորագույն միջուկային տերություններն ենք։ Չխոսել միմյանց հետ կլիներ անխոհեմ և անպատասխանատու։ Մենք պետք է հարաբերություններ պահպանենք Ռուսաստանի կառավարության հետ՝ նույնիսկ առկա տարաձայնությունների պայմաններում», - ասել է Ռուբիոն։
Նա նաև ընդգծել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի Ուկրաինայում ընթացող պատերազմը և դրան առնչվող հարցերը։
Սա կլինի Ռուբիոյի և Լավրովի առաջին հանդիպումը վերջին 10 ամիսների ընթացքում։ Նշենք, որ ռուսական և արևմտյան լրատվամիջոցներում նախկին հանդիպման շուրջ տարբեր գնահատականներ ու հրապարակումներ են եղել, սակայն դրանց պաշտոնական հաստատում չի տրվել։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...