Բաքվի «ապտակները» Մոսկվային և Կրեմլի «խուլ» լռությունը. Ռուսաստանի երկակի ստանդարտները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները գնալով ավելի են կոշտանում Ռուսաստանի դեմ։ Այն, ինչի համար Հայաստանը Մոսկվայի կողմից արժանանում է տնտեսական պատժամիջոցների, սպառնալիքների ու տեղեկատվական արշավների, Ադրբեջանի պարագայում Ռուսաստանը աչք է փակում։
Ադրբեջանի նախագահն արդեն հասցրել է հարվածել պատմական անցյալի ամենացավոտ կետերին։ Նա հայտարարել է, թե խորհրդային տարիներն Ադրբեջանի համար եղել են գերության տարիներ։ Սակայն Ռուսաստանից այս հայտարարությանը կոշտ հակադարձում այդպես էլ չհնչեց։
Ավելին՝ Բաքուն բացահայտ արհամարհանք է ցուցաբերում նաև ռուսական ազդեցության տակ գտնվող տարածաշրջանային նախագծերի հանդեպ։ Ալիևը պարզ ասել է, որ չի հասկանում «3+3» ձևաչափի իմաստը, որը Մոսկվան ջանասիրաբար առաջ է մղում՝ Արևմուտքին տարածաշրջանից դուրս մղելու համար։
Ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին ի պատասխան՝ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու սահմանների անխախտելիությանը։
«Ես կրկնում եմ նույն խորհուրդը՝ երբեք մի՛ հաշտվեք օկուպացիայի հետ։ Ուկրաինան հենց դա է անում։ Նա չի հաշտվում օկուպացիայի հետ, թեև վերջին տարում շատ բարդ պահեր են եղել։ Եղել է ճնշում՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, այն էլ՝ օկուպացիայի փաստացի ձևակերպման պայմանով»։
Ալիևը նաև հավելել է, որ Բաքուն պատրաստ է ցուցաբերել հնարավոր ամեն տեսակի աջակցություն ուկրաինացի ժողովրդին։
Եթե նմանատիպ հայտարարություն հնչեր Երևանից, ապա Ռուսաստանի ԱԳՆ-ն ու Կրեմլի քարոզչամեքենան շատ կոշտ գործողությունների կանցնեին։ Սակայն Բաքվի դեպքում պատկերն այլ է։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է զարմանալիորեն մեղմ ու հանդուրժողական ոճով։
«Կան մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են սերտ հարաբերություններ, և որոնք կիսում են այնպիսի դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Այո՛, դա մեր տարաձայնությունների առարկան է։ Միևնույն ժամանակ, մենք չենք կարծում, որ այս հարցը պետք է ստվեր գցի մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Մենք պահպանում ենք պրագմատիկ մոտեցում և գտնում ենք, որ պետք է ամեն կերպ զարգացնենք մեր հարաբերությունները, առավել ևս այնպիսի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի վերաբերյալ տեսակետին, մենք այդ տեսակետը համարում ենք սխալ և հետևողականորեն, բոլոր խողովակներով, փաստարկված կերպով կբացատրենք, թե ինչու ենք այն սխալ համարում»։
Այսպիսով, Մոսկվան պատրաստ է «կուլ տալ» ցանկացած վիրավորանք և ապտակ, միայն թե պահպանի Բաքվի հետ տնտեսական և առևտրային կապերը, որոնք պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեն։
Չնայած Ադրբեջանի կողմից հնչող բացահայտ հակառուսական հայտարարություններին և Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը՝ Ռուսաստանը շարունակում է զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները Բաքվի հետ, ընդլայնում է էներգետիկ և տրանսպորտային նախագծերը և աչք փակում ցանկացած դեմարշի վրա։
Մինչդեռ, երբ Հայաստանն ամենաչնչին ակնարկն է անում Եվրոպայի հետ մերձեցման կամ սեփական անվտանգության դիվերսիֆիկացման մասին, Մոսկվան անմիջապես գործի է դնում ճնշման լծակները՝
Լարսի անցակետում արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական արտահանողների համար,
հնչեցնում է գազի գնի բարձրացման կամ մատակարարումների սահմանափակման հնարավոր սպառնալիքներ,
տեղեկատվական պատերազմներ է վարում և ռուսական դաշնային հեռուստաալիքներով հնչեցնում է հայկական պետականության դեմ ուղղված ուղիղ սպառնալիքներ։
Այս իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ռուսաստանի «ռազմավարական գործընկերության» կանոնները գործում են միակողմանի։ Ուժեղին և հարուստին (տվյալ դեպքում՝ Ադրբեջանին) ներվում է ամեն ինչ, իսկ դաշնակցին (Հայաստանին) պատժում են սեփական շահերը պաշտպանելու ցանկացած փորձի համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբ...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...