Նովոռոսիյսկի նավահանգիստը գիշերային ժամերին սահմանափակել է նավերի մուտքն ու ելքը՝ անօդաչուների հարձակումների պատճառով
Նովոռոսիյսկի նավահանգիստը ժամանակավորապես արգելել է նավերի մուտքն ու ելքը գիշերային ժամերին՝ անօդաչու սարքերի հնարավոր հարձակումների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գյուղատնտեսության ոլորտի երեք աղբյուրների։
Սահմանափակումները գործում են ամեն օր՝ կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 5-ը։ Մնացած ժամանակահատվածում նավահանգիստը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ համապատասխան կարգադրությունը փոխանցվել է բանավոր, իսկ բեռնափոխադրողներին պաշտոնական փաստաթղթեր չեն ուղարկվել։
Reuters-ի հարցումներին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը և նավահանգստի վարչակազմը չեն պատասխանել։
Նշվում է, որ սահմանափակումները կապված են անօդաչու սարքերի հարձակումների հետ կապված անվտանգության միջոցառումների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...