Ռուբեն Վարդանյանի գործով գանգատը ՄԻԵԴ-ում․ իրավաբանը խոսել է սպասվող արդյունքների մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված գանգատին և նշել, թե ինչ ակնկալիքներ կան դատարանից։
Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ից առաջին հերթին սպասվում է, որ կճանաչի Բաքվում անցկացված դատավարության անարդարացիությունը և կարձանագրի ամբողջ գործընթացի խտրական բնույթը։
«Բավական է թեկուզ մեկ դրվագ մատնանշել․ ամբողջ դատավարության ընթացքում մենք չենք տեսել, որ մեղադրյալները նստած լինեն իրենց փաստաբանների կողքին», - ասել է Ղազարյանը։
Ավելի վաղ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ։
Արա Ղազարյանի գնահատմամբ՝ ՄԻԵԴ-ից ակնկալիքներ ունենալը իրատեսական է, քանի որ դատարանը նախկինում նմանատիպ գործերում ցույց է տվել իր անաչառությունը։
Նա նշել է, որ նման դատավարությունների վիճարկումը կարևոր է, քանի որ չվիճարկելու դեպքում կարող է ընկալվել, որ ընդունվում են դրանց արդյունքները։
«Կարևոր է այս դատավարությունների վիճարկումը, որովհետև առաջին հերթին չվիճարկելը նշանակում է՝ ընդունում ես արդյունքները, և երկրորդ՝ վիճարկում կարևոր է, որ վերացվեն այդ դատական ակտերը», - նշել է Ղազարյանը։
Իրավաբանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի հնարավոր որոշումը պետք է դիտարկել ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ ազդեցության տեսանկյունից։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը կարող է շարունակել աճել, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի շրջանակում կիրառվող քաղաքական և իրավական մեխանիզմների միջոցով։
Ղազարյանը նշել է, որ նույնիսկ եթե Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի խորհրդից, միջազգային պարտավորությունները չեն վերանում։
«Ադրբեջանի վրա ճնշումը շարունակում է մեծանալ, որ նա պետք է ի վերջո իր միջազգային պարտավորությունները կատարի», - ասել է նա։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի գործը Բաքվում քննվել է առանձին վարույթով։ 2026 թվականի փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...