Մեծ Բրիտանիան ժամանակավորապես հետ է կանչել Իրանում գտնվող իր դիվանագետներին
Մեծ Բրիտանիան տարածաշրջանում լարվածության և անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով ժամանակավորապես հետ է կանչել Իրանում աշխատող իր դիվանագիտական անձնակազմին։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ:
«Տարածաշրջանային լարվածության և անվտանգության իրավիճակի վերաբերյալ նորացված գնահատականի հիման վրա Մեծ Բրիտանիայի անձնակազմը ժամանակավորապես հետ է կանչվել Իրանից։ Մեր դեսպանատունը շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով», - նշված է գերատեսչության հայտարարությունում։
Բրիտանական ԱԳՆ-ն նաև կոչ է արել զերծ մնալ Իրան մեկնելուց։
Միաժամանակ նախարարությունը զգուշացրել է Իրանում գտնվող կամ այնտեղ մեկնել պատրաստվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, որ պետք է ուշադիր գնահատեն իրենց գտնվելու անհրաժեշտությունը երկրում, քանի որ, գերատեսչության գնահատմամբ, բրիտանական անձնագիր ունենալը կամ Միացյալ Թագավորության հետ կապերը կարող են բավարար հիմք համարվել Իրանի իշխանությունների կողմից անձին ձերբակալելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...