Քաղաքապետարանը չի հրապարակի Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված ու սատկած առյուծի հերձման ակտը
Factor TV-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ չեն կարող տրամադրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո սատկած էգ առյուծի հերձման ակտը, քանի որ դեպքի առնչությամբ քննություն է ընթանում։
Քաղաքապետարանից նշել են, որ նախնական եզրակացությամբ՝ առյուծը չի արթնացել թմրեցումից՝ տարիքով պայմանավորված առողջական խնդիրների պատճառով։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ կենդանու անկման փաստով առանձին քրեական վարույթ չի նախաձեռնվի․ դեպքի հանգամանքները կքննվեն ապօրինի որսի գործի շրջանակում։
Քաղաքապետարանը նաև պնդում է, որ կենդանիների տեղափոխման գործընթացում ներգրավված մասնագետները գործել են պատշաճ կերպով, սակայն չի պարզաբանել, թե ինչու է ընտրվել բարձր ռիսկայնություն ունեցող տեղափոխման տարբերակը։ Գերատեսչությունից նշել են, որ այդ և մի շարք այլ հարցերի պատասխանները կտրվեն քննության ավարտից հետո։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի են տեղափոխվել 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորդիլոս և 13 կարապ։ Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ մնացած բոլոր կենդանիները գտնվում են բավարար վիճակում և պահվում են պատշաճ խնամքի ու հսկողության պայմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Արտեզյան ջուր են խառնում, բայց գրաֆիկն էլ կրճատվում է․ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում դիմել դատարան
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության ջրի վերաբերյալ իրականացված նմուշառումների արդյո...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...