Զինծառայողի մահվան գործով կրտսեր սերժանտի և շարքայինի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել
Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Ավելի վաղ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Ն. Թ.-ի մահվան դեպքով, որի նախնական վարկածով՝ նա ինքնասպանություն է գործել, երկու զինծառայող է ձերբակալվել, և նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Կայքի տեղեկություններով՝ նախնական վարկածներից մեկի համաձայն՝ զինծառայողին կարող էին հասցրած լինել ինքնասպանության։ Ըստ այդ տեղեկությունների՝ դեպքից առաջ նրան ենթադրաբար ծեծի են ենթարկել, ինչից հետո նա գնացել է ինքնասպանության։
Նախնական տվյալներով՝ Ն. Թ.-ն առաջին անգամ էր բարձրացել մարտական դիրքեր։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում հրդեհ․ այրվում է ռազմարդյունաբերական փորձարկման տարածքը
Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարության «Azersilah» պաշտպանական արդյունաբերական հոլդինգին պատկանող փորձա...
Հուլիսի 21-ին զինծառայող է մահացել․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասում զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձ...
Ռուսաստանի Wildberries-ի պահեստում հրդեհը մարվել է՝ չորս օր անց
Մոսկվայի մարզում Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհը մարվել է՝ դեպքից չորս օր անց։ Այս մասին հայտնել է ընկերության մա...
Վրաստանում ռուս զբոսաշրջուհու քիթը կոտրած տղամարդը ձերբակալվել է
Մոսկվայից ժամանած ուկրաինուհու քիթը կոտրել են Վրաստանում․ հայտնի են միջադեպի մանրամասները։ Պոլինան, որը երկար տարիներ ապ...