Ժամկետանց ապրանքներ՝ բոլոր սուպերմարկետներում․ քաղաքապետարանը շարունակում է ստուգումները
Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայությունն այս տարվա ընթացքում ինտենսիվ ստուգումներ է իրականացնում մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում, առևտրային ցանցերում, ինչպես նաև առանձին խանութներում։ Ծառայության տվյալներով՝ ստուգված գրեթե բոլոր առևտրի կետերում խախտումներ են արձանագրվել։
«Ոչ մի տնտեսվարող նախապես չի տեղեկացվում։ Մեր ամբողջ անձնակազմը միաժամանակ մտնում է տվյալ խանութ և ամբողջությամբ ստուգում վաճառվող բոլոր ապրանքները»,-ասել է Ծառայության պետ Ավետիք Բաբայանը:
ՀԿՊ պետը նշել է նաև.
« Չի եղել որևէ սուպերմարկետ, որտեղ ստուգման ընթացքում ժամկետանց ապրանք չհայտնաբերվիԱմենավտանգավորը նրբերշիկն ու երշիկեղենն են։ Այս եղանակին թունավորման ռիսկն ավելի մեծ է, դրա համար հենց այդ ապրանքներն են մեր ուշադրության կենտրոնում»:
Քաղաքապետարանում նշում են, որ վերահսկողությունը չի սահմանափակվում միայն սննդամթերքով։ Ստուգվում են նաև դեղատները, որտեղ արձանագրվել են ժամկետանց մանկական կերերի և որոշ ժամկետանց դեղորայքի վաճառքի դեպքեր։
Հասարակական կարգի պահպանության ծառայությունը քաղաքացիներին ևս կոչ է անում ներգրավվել վերահսկողության գործընթացում։ Եթե որևէ խանութում քաղաքացին նկատի ժամկետանց ապրանք, կարող է տեղեկացնել այդ մասին Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։
Քաղաքապետարանը վստահեցնում է՝ ստուգումները շարունակական են լինելու, բոլոր խանութներում, իսկ նպատակը ոչ թե տնտեսվարողներին տուգանելն է, այլ քաղաքացիների առողջությունը պաշտպանելը և ժամկետանց ապրանքների վաճառքը կանխելը։
Նմանատիպ հոդվածներ
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...