Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ ցնցումների պատճառով զոհված քաղաքացիների քանակը հասել է 5,346-ի
Հանրապետության Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսի հրապարակած կառավարական ամենօրյա տվյալների համաձայն՝ վնասվածքներ է ստացել 16,740 մարդ, իսկ 17,265 քաղաքացի զրկվել է կացարանից։ Լիովին փլուզվել է 190 շինություն, իսկ 856-ը էապես վնասվել է։
Որոնողափրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6,462 անձ, 39,567-ը բուժօգնություն է ստացել առողջապահական կենտրոններում։ Աջակցություն է տրամադրվել 128,324 ընտանիքի, 23,122 քաղաքացի տեղավորվել է 107 ժամանակավոր կայանում, իսկ տուժածներին հատկացվել է 10,964 տոննա սնունդ։
Ստորգետնյա ցնցումները Վենեսուելայում գրանցվել էին հունիսի 24-ի երեկոյան։ Շուրջ 40 վայրկյան ընդմիջումով տեղի էր ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդով երկու ցնցում։ Դրանց կենտրոնները տեղակայված էին միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Յարակույ նահանգում։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է 1 405 հետցնցում։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Երևանում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Հուլիսի 22-ից Պապ թագավորի - Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցնե...
Վաղվանից Նոր Գեղիի խաչմերուկում կգործի լուսացույց
Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրա...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...