Մահացած զինծառայողի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur.am
ArmLur.am-ի տեղեկություններով՝ զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով, որի նախնական վարկածով՝ նա ինքնասպանություն է գործել, 2 զինծառայող է ձերբակալվել, և նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նախնական տվյալներով՝ զինծառայողին կարող էին հասցրած լինել ինքնասպանության։ Ըստ տեղեկությունների՝ դեպքից առաջ նրան ենթադրաբար ծեծի են ենթարկել, ինչից հետո նա գնացել է ինքնասպանության։
Կայքի տեղեկություններով՝ Նարեկ Թորոսյանը առաջին անգամ էր բարձրացել մարտական դիրքեր, ինչը, ըստ նախնական վարկածի, կարող էր դեր ունենալ տեղի ունեցածի մեջ։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Մահացած զինծառայողը Չարենցավան քաղաքի բնակիչ Նարեկ Թորոսյանն :
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...