Գերմանիան թույլատրել է ռուսական տիպի միջուկային վառելիքի արտադրությունը
Գերմանիայի Ստորին Սաքսոնիայի շրջակա միջավայրի նախարարությունը թույլատրել է Լինգեն քաղաքում գտնվող Advanced Nuclear Fuels GmbH (ANF) գործարանի ընդլայնումը՝ ռուսական նախագծով ատոմակայանների համար նախատեսված միջուկային վառելիքային հավաքակազմերի արտադրության նպատակով։
Die Zeit-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական Framatome ընկերությանը պատկանող գործարանը կարտադրի վեցանկյուն ձև ունեցող վառելիքային հավաքակազմեր, որոնք նախատեսված են խորհրդային և ռուսական նախագծով կառուցված ՎՎԷՌ (VVER) տիպի միջուկային ռեակտորների համար։ Ի տարբերություն արևմտյան ռեակտորների, որոնք հիմնականում օգտագործում են քառակուսի կառուցվածքով վառելիքային հավաքակազմեր, ՎՎԷՌ ռեակտորները պահանջում են հենց այս տիպի վառելիքը։
Գերմանական կարգավորիչը մի շարք խիստ պայմաններ է սահմանել․ «ՏՎԷԼ»-ի և «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին արգելվելու է մուտք գործել գործարանի տարածք, Ռուսաստանից մատակարարվող սարքավորումներն ու ծրագրային ապահովումը պետք է անցնեն անկախ ստուգում և մեկուսացված լինեն գործարանի հիմնական ՏՏ ենթակառուցվածքից, իսկ Ռուսաստանից ստացվող վառելիքային տարրերը՝ որակի վերահսկողություն։
Այս որոշմամբ Լինգենի գործարանը կկարողանա մատակարարել վառելիք խորհրդային և ռուսական նախագծով կառուցված ատոմակայաններին՝ առանց ռուս մասնագետների անմիջական մասնակցության։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...