15 վիրավոր՝ Ռոտերդամում երկու տրամվայի բախման հետևանքով
Ռոտերդամի Էրազմուս կամրջի վրա երկու տրամվայի բախման ու ռելսերից դուրս գալու հետևանքով 15 մարդ վիրավորվել է, հայտնում են տեղի իշխանությունները։
«Ռոտերդամ-Ռեյնմոնդ» անվտանգության տարածաշրջանային ծառայության տվյալներով՝ դեպքը գրանցվել է առավոտյան ժամը 11:10-ի սահմաններում հայտնի Էրազմուս կամրջի վրա, որն այդ պահից ի վեր փակվել է երթևեկության համար։
Պատահարի վայր են ժամանել հրշեջ, բժշկական և ոստիկանական ծառայությունները, ինչպես նաև բժշկական ավիացիայի ուղղաթիռը։ Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ յոթ քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Մյուս տուժածներին առաջին օգնությունը ցուցաբերվել է տեղում։
Միջադեպի պատճառները պարզվում են ընթացող քննությամբ։
Համացանցում հայտնված տեսանյութում ֆիքսվել է երկու տրամվայների բախման պահը, որտեղ երևում է, թե ինչպես է ընթացող տրամվայը բարձր արագությամբ հարվածում կանգնած վագոնին։
Ռոտերդամում տրամվայային փոխադրումներն իրականացնող «ՌԷՏ» ընկերությունն իր պաշտոնական կայքում տարածած հայտարարության մեջ նշել է. «Մենք տեսել ենք տեսանյութը և խորապես ցնցված ենք։ Մեր մտքերը տուժածների և տրանսպորտում գտնվող ուղևորների հետ են»։
«Մեր ողջ ուշադրությունը կենտրոնացած է տուժածների, ներգրավված աշխատակիցների և ուղևորների վրա»,— ասվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ ընկերությունը «կանի հնարավոր ամեն ինչ պարզելու համար, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ»։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Երևանում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Հուլիսի 22-ից Պապ թագավորի - Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ...
Վաղվանից Նոր Գեղիի խաչմերուկում կգործի լուսացույց
Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրա...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...