Չինաստանի արտահանման սահմանափակումները կարող են ճնշման գործիք դառնալ․ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ
ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է իրատեսորեն գնահատի Չինաստանի արտահանման սահմանափակումների հնարավոր հետևանքները։
Նրա խոսքով՝ Պեկինը փորձում է իր վերահսկողության տակ պահել կարևոր ապրանքների, այդ թվում՝ պարարտանյութերի մատակարարումները, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործի որպես ճնշման միջոց։
«Նրանք ցանկանում են վերահսկել պարարտանյութերի մատակարարումները սեփական կարիքների համար և անհրաժեշտության դեպքում օգտագործել դրանք որպես ճնշման գործիք։ Մենք պետք է սթափ գնահատենք նման զարգացումները», - ասել է Գրիրը Սենատի ֆինանսական հանձնաժողովի նիստում։
Միաժամանակ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային լարվածությունը շարունակում է պահպանվել։ ԱՄՆ-ն մաքսատուրքեր է սահմանել չինական ապրանքների ներմուծման վրա, իսկ Չինաստանը «սև ցուցակում» է ընդգրկել տասնյակ ամերիկյան ընկերությունների, խստացրել է արտահանման վերահսկողությունը և սահմանափակել կարևոր նշանակության հանքանյութերի արտահանումը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն այլևս չի կարող լիարժեք նավթ և գազ մատակարարել իր գործընկերներին. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս ի վիճակի չէ ամբողջությամբ նավթ և գազ մատակարարել իր ավան...
Ռուսաստանը վաճառում է ոսկու պաշարները՝ բյուջեի պակասուրդը փակելու համար
Ռուսաստանի Կենտրոնական բանկը վեցերորդ ամիսն անընդմեջ վաճառում է երկրի ոսկու պահուստներից՝ դաշնային բյուջեի պակասուրդը լր...
«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. Հրապարակ
Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ, պարզվում է, ՊԵԿ-ը ստուգումներ է ա...
Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը
Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների...