Հասարակություն

Wildberries-ը սկսել է փոխհատուցումներ վճարել հարձակումներից տուժած վաճառողներին

Wildberries-ը սկսել է փոխհատուցումներ վճարել հարձակումներից տուժած վաճառողներին

Wildberries առցանց հարթակը սկսել է փոխհատուցումներ տրամադրել այն վաճառողներին, որոնց ապրանքները գտնվել են հարձակումների ենթարկված պահեստներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընկերության ղեկավար Տատյանա Կիմը։



Նրա խոսքով՝ աջակցության միջոցառումների մշակումը սկսվել է հարձակումներից անմիջապես հետո։ Մոտ ժամանակում վճարումները կհայտնվեն ավելի քան 88 հազար վաճառողների հաշիվներին։ Առաջին հերթին աջակցություն կտրամադրվի փոքր բիզնեսի ներկայացուցիչներին։



Wildberries-ը խոստանում է վաճառողների հարթակում հրապարակել փոխհատուցումների հաշվարկման մեխանիզմը։ Միջին և խոշոր բիզնեսի համար ընկերությունը մշակում է աջակցության առանձին տարբերակ։



Տատյանա Կիմի խոսքով՝ հուլիսի 18-ին և 22-ին հարձակումների են ենթարկվել Wildberries-ի պահեստները Մոսկվայի և Տամբովի մարզերում, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում։ Դրանց հետևանքով ընկերության աշխատակիցներ են զոհվել և վիրավորվել, սակայն զոհերի հստակ թիվը նա չի նշել։


Կիմը հայտնել է, որ Տամբովի մարզի պահեստը վնաս չի ստացել և առաջիկա օրերին կվերսկսի աշխատանքը։ Մյուս պահեստներում շարունակվում են վնասների գնահատման և հետևանքների վերացման աշխատանքները։



Ընկերության ղեկավարը նաև հայտարարել է, որ զոհված աշխատակիցների ընտանիքներին կտրամադրվի 2 միլիոն ռուբլի, իսկ ծանր վիրավորված աշխատակիցներին՝ 1 միլիոն ռուբլի աջակցություն։



Նրա խոսքով՝ Wildberries-ի բոլոր պահեստներն ապահովագրված են, սակայն ապահովագրական պայմանագրերը չեն ներառում անօդաչու սարքերի հարձակումների և ահաբեկչական ռիսկերի դեպքերը։



Տատյանա Կիմը հայտնել է նաև, որ ընկերությունը դիմել է պետական կառույցներին և բանկերին՝ ձեռնարկատերերին լրացուցիչ աջակցություն տրամադրելու խնդրանքով, այդ թվում՝ հարկային արտոնությունների տեսքով։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությանը միացել են արդեն ՎՏԲ-ն և «Սբերբանկը»։




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250