ԿԸՀ-ն վերադարձրել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնության վերաբերյալ դատախազության միջնորդությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չի մերժել, սակայն վերադարձրել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ հանձնաժողովն արձանագրել է՝ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակում չէ։
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն առաջնորդվել է Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-1619 որոշմամբ, որով սահմանվել է, որ պատգամավորի կարգավիճակ ստացած անձը, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված հատուկ դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ կամ զրկվել ազատությունից առանց Ազգային ժողովի համաձայնության։
«Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ համաձայնությամբ», - նշված է ՍԴ որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։ Նրա նկատմամբ ազատությունից զրկելու հարցը կապված է դատախազության ներկայացրած միջնորդության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...