ԱՄՆ-ում ստուգում են՝ արդյոք Ռուսաստանն աջակցել է Իրանի հարձակումներին
ԱՄՆ հետախուզական ծառայությունները ուսումնասիրում են, թե արդյոք Ռուսաստանը մասնակցություն է ունեցել Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի իրականացրած անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, որոնք թիրախավորել են Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ, CIA) օբյեկտները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզությանը չորս աղբյուրների։
Ամերիկացի վերլուծաբանները դեռ վերջնական եզրակացության չեն եկել Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ։ Սակայն նրանք ուսումնասիրում են՝ արդյոք Մոսկվան Իրանին տրամադրել է թիրախավորման տվյալներ կամ կատարելագործված անօդաչու տեխնոլոգիաներ։
Արևմտյան հետախուզական կառույցներից մեկի ներքին զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը, դեր է ունեցել ԿՀՎ օբյեկտների թիրախավորման հարցում։
Սաուդյան Արաբիայում կիրառվել են ռուսական տեխնոլոգիաներով կատարելագործված իրանական «Շահեդ» անօդաչու սարքեր։ Նրանց տվյալներով՝ առաջին անօդաչուն վնասել է դեսպանատան արտաքին հատվածը, իսկ երկրորդը ներթափանցել է առաջացած բացվածքով և պայթել։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Ռուսաստանը նախկինում ևս աջակցել է Իրանին՝ կատարելագործելով «Շահեդ-136» անօդաչուների ճշգրտությունը, այդ թվում՝ «Կոմետա-Մ» արբանյակային նավիգացիոն համակարգի միջոցով։ Կրեմլը նախկինում հերքել էր այդ տեղեկությունները՝ դրանք անվանելով «կեղծ լուրեր»։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...