ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է՝ Թրամփը փորձում է ավարտել Ուկրաինայի պատերազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և խաղաղ կարգավորման հասնելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլթցը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Ուոլթցը նշել է, որ Թրամփի վարչակազմը շարունակում է ճնշում գործադրել՝ հակամարտության ավարտին հասնելու համար։
«Նախագահը անում է ամեն ինչ, ինչ կարող է, որպեսզի վերջ դնի պատերազմին», - ասել է նա։
Միաժամանակ ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ կողմերը դեռևս պատրաստ չեն ընդունել վերջնական համաձայնագիր։
Ուոլթցը նաև փաստացի ընդունել է, որ Թրամփը նախկինում թերագնահատել էր հակամարտության կարգավորման բարդությունը, երբ խոստանում էր կարճ ժամկետում լուծել Ուկրաինայի հարցը։
«Նախագահը պարզել է, որ սա չափազանց բարդ խնդիր է, չնայած այն անհավանական ջանքերին, որոնք անձամբ նա և իր թիմն են գործադրում», - ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...