Լայնածավալ գործողությունների նախաձեռնման հավանականությունը ցածր է․ վերլուծաբան
Վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն ինչ տեղի է ունենում հիմա Վաշինգտոն-Թեհրան հակամարտությունում, դասական պրոքսի պատերազմ է, այն է՝ հակամարտող կողմերը բախվում են երրորդ երկրների տարածքում կամ չեզոք գոտիներում։ ԱՄՆ-Թեհրան պրոքսի պատերազմը ակտիվ փուլ մտավ արաբական գարնան և սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից։ Այդ տարիների համեմատ, վերջին օրերի զարգացումները խոսում են ուղիղ պրոքսի գործողությունների մասին, այսինքն՝ կողմերը ուղղակիորեն, առանց պրոքսի միջնորդավորված ուժերի կամ խմբավորումների (օրինակ՝ Հեզբոլլահ, քրդեր և այլն), խոցում են միմյանց թիրախները։ Հիշեցնեմ, սակայն, սա նման ուղիղ պրոքսի գործողությունների առաջին դեպքը չէ. դեռ 2019-ի հուլիսին Թեհրանը Պարսից ծոցում ամերիկյան ԱԹՍ խոցեց. եղել են նաև այլ միջադեպեր։
Հ.Գ. Միգուցե սխալվեմ, մնում են այն տեսակետին, որ կողմերի միջև լայնածավալ գործողությունների նախաձեռնման հավանականությունը ցածր է, կողմերը թերևս կսահմանափակվեն մի քանի ուղիղ պրոքսի գործողություններով երրորդ երկրների տարածքում կամ չեզոք գոտիներում (պաղեստինա-իսրայելական ճակատ, Սաուդյան Արաբիա-հութիներ, քրդեր, Սիրիա, Լիբանան, Իրաք, Պարսից ծոց), որոնց կհաջորդեն բանակցությունները..Հուսանք, պրոքսի գործողությունները չեն տարածվի հարավկովկասյան ուղղությամբ.. Շատ բան կախված է նաև միջազգային հանրության միջնորդական հնարավորություններից..»:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանը կանխատեսում է արել
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության ն...