ԱՄՆ-ում արձագանքել են Պուտինի «Բուրևեստնիկ» հրթիռի փորձարկմանը՝ այն անվանելով «սուր ազդանշան» Արևմուտքին
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը «Բուրևեստնիկ» միջուկային հրթիռի հաջող փորձարկման մասին դիտվում է որպես «սուր ազդանշան» Արևմուտքին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ նշելով, որ հրթիռը կարող է կրել միջուկային մարտագլխիկ և շուտով կարող է ներառվել Ռուսաստանի զինանոցում։
Ըստ հրապարակման՝ հրթիռը, որն աշխատում է միջուկային էներգիայով, ունակ է երկարատև թռիչքների և կարող է շրջանցել գործող հակաօդային պաշտպանական համակարգերը։ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցի համաձայն՝ փորձարկման ընթացքում հրթիռը անցել է շուրջ 14 հազար կիլոմետր և մնացել օդում մոտ 15 ժամ։
Հաջողված փորձարկումից հետո Վլադիմիր Պուտինը հանձնարարել է սկսել «Բուրևեստնիկ» համալիրի ներառման գործընթացը Ռուսաստանի զինված ուժերում՝ ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիան Ուկրաինային կմատակարարի ևս 40 «Marder» հետևակի մարտական մեքենաներ
Գերմանական «Rheinmetall» պաշտպանական կոնցեռնը Գերմանիայի կառավարության հրամանով Ուկրաինային կմատակարարի ևս 40 «Marder» հ...
Ապօրինի պահվող գնդացիրներ, նռնակներ, փամփուշտներ են հանձնվել․ ՊՆ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բնակչության շրջանում կատարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում փետրվարի 15-ին Հ...
Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը
Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ «Օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանա...
Իսրայելը որոշել է տարհանել Լիբանանի սահմանին գտնվող քաղաքի բնակիչներին
Իսրայելի իշխանությունները որոշել են տարհանել Լիբանանի սահմանին գտնվող Կիրյաթ Շմոնա քաղաքի բնակիչներին։ Տեղեկությունը հայ...