Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթի նիստին
Վրաստանի խորհրդարանը որոշում է կայացրել չմասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30-ը։ Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Վրաստանը», պաշտոնական պատճառաբանությունը կապված է ԵՄ որոշ պատգամավորների վարքի և հայտարարությունների հետ։
Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին բաց նամակով դիմել է Եվրանեսթի ղեկավարությանը՝ նշելով, որ մի շարք եվրոպացի պատգամավորներ Թբիլիսիում հանդես են եկել թշնամական հռետորաբանությամբ և մասնակցել բողոքի ցույցերին։ Նրա խոսքով՝ դա հակասում է փոխադարձ հարգանքի և խորհրդարանական դիվանագիտության սկզբունքներին։
Մախաշվիլին ընդգծել է, որ Եվրախորհրդարանի որոշ անդամների հայտարարությունները Վրաստանում հանգեցրել են հասարակական լարվածության, արմատականացման և բռնության դրսևորումների։ Նա հավելել է, որ Եվրանեսթի ընդունած որոշ բանաձևեր անտեսում են վրացի ժողովրդի ժողովրդավարական ընտրությունը։
«Այս անհատներին հարթակ տրամադրելով՝ Եվրանեսթը խրախուսում է հակաժողովրդավարական վարքագիծը և արդարացնում արմատական քաղաքական օրակարգը», - նշել է Մախաշվիլին իր նամակում։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսայնի գրասենյակից պատասխանել են Փաշինյանի ելույթին
Իր աղետալի գործունեությանը տրված բոլոր գնահատականներից՝ ազգային անվտանգության վտանգի աստիճանի հասած նրա հոգեվիճակն ամենա...
Քադիրովը հայտարարել է Ուկրաինայում «կոնկրետ» օպերացիայի մեկնարկի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է Ուկրաինայում «կոնկրետ» հատուկ գործողության մեկնարկի մասին և ուկրաինացի զին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արա, չեմ հասկանում, ինձնից թաքցնո՞ւմ են. Փաշինյան
Արա, չեմ հասկանում, ինձնից թաքցնո՞ւմ են: Քարոզարշավի ժամանակ Ավինյանին է ասել Փաշինյանը՝ հարցնելով, թե ինչու չեն եկել դպ...
ԱԱԾ-ն հրաժարվել է քրգործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ. Փաստինֆո
ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվ...