Սևանում՝ հյուրանոցային համալիրներից մեկում, հրդեհ է բռնկվել
Հոկտեմբերի 27-ին, ժամը 07:49-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել Սևան քաղաքի հանգստյան գոտիներից մեկում բռնկված հրդեհի մասին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային վարչության երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղում գտնվող հյուրանոցային և ռեստորանային համալիրի խոհանոցային հատվածում։
Փրկարարների գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 08։19-ին, իսկ ամբողջությամբ մարվել՝ 08։51-ին։ Ըստ նախնական տվյալների՝ այրվել է խոհանոցի կախովի առաստաղը՝ մոտ 48 քմ մակերեսով։
Շնորհիվ օպերատիվ արձագանքի՝ կանխվել է կրակի տարածումը համալիրի մյուս տարածքներ։ Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է...
ԱԱԾ-ն բացահայտել է պետությանը 816 մլն դրամի վնաս պատճառելու դեպք
ՀՀ ԱԱԾ Կոտայքի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաս...
Աշտարակում 43-ամյա տղամարդը դանակահարել է 52-ամյա հարևանին և 50-ամյա մի բնակչի
Մարտի 1-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգած քաղաքացին խնդրում էր, որ Աշտարակ քաղաքի Լինչի փողոց ոս...
Ինքնասպանության փորձ կառավարության շենքի մոտ
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` դեկտեմբերի 14-ին ժ.10.55-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայ...