Քամին վնասներ է պատճառել Երևանում` վնասվել են ծառեր և շինությունների տանիքներ
Հոկտեմբերի 26-ին ուժեղ քամին Երևանում առաջացրել է նյութական վնասներ․ փրկարարները իրականացրել են վերականգնողական աշխատանքներ:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 15։55-ից, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մի շարք ահազանգեր է ստացել Երևանի տարբեր հատվածներից՝ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։
Դեպքի վայրեր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական խումբը։
Փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ կատարելով ծառերի կոտրված ճյուղերի հեռացման, տարածքների սահմանազատման, ինչպես նաև շենքերի տանիքների թուլացած թիթեղների ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ։
Նշվում է, որ կատարված աշխատանքների շնորհիվ կանխվել են լրացուցիչ վնասներ և վտանգներ քաղաքացիների ու անցորդների համար։




Նմանատիպ հոդվածներ
Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը որպես Արդարադատության նախարար. Անդրեասյան
Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է, որ այսօր ավարտվել է իր պաշտոնավարումը՝ որպես Հայաստանի Արդարադատության նախարար: «Այ...
Փարիզում ցուցարարները ներխուժել են Tesla-ի ավտովաճառքի կենտրոն
Փարիզում ֆրանսիացի ցուցարարները ներխուժել են Tesla-ի ավտովաճառքի կենտրոն՝ կառավարության կողմից առաջարկվող խիստ խնայողութ...
Սեփական դիմումի համաձայն ես ավարտում եմ իմ աշխատանքը Երևանի քաղաքապետարանում. Նարեկ Թադևոսյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայամանագրերի կնքման, հաշվառման և&n...
Նապոլեոնի ճտքակոշիկներն աճուրդի կհանեն Փարիզում
Փարիզի Drouot աճուրդի տունը վաճառքի Է հանում Նապոլեոն Բոնապարտին պատկանող 40 չափսի ճտքակոշիկները: Աճուրդներն անցկացվելու...