«Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորի մոտ հայտնաբերվել են արգելված իրեր և թմրամիջոցի նմանվող զանգվածներ
ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են թաքցված հեռախոս, լիցքավորման լար, խաղաթղթեր և թմրամիջույթի նմանվող նյութեր:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության ժամանակ կալանավորված անձի մոտ հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և թմրամիջոցի նմանվող զանգվածներ։
ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Իջևանի բաժնից վերադարձված անձը խուզարկվել է տեխնիկական միջոցներով, որի ընթացքում հայտնաբերվել է թաքցված բջջային հեռախոս բաժանորդային քարտով և լիցքավորման լար՝ տեղադրված սննդամթերքի տարայում։
Բացի այդ, կալանավորի հագուստի կոշիկների ներբաններից հայտնաբերվել են դեղնականաչավուն բուսական զանգված՝ ընդհանուր 27,4 գրամ քաշով, և բյուրեղանման փոշեզանգված՝ 2,3 գրամ քաշով, ինչպես նաև 34 հատ գործարանային արտադրության խաղաթուղթ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու արգելված իրերի և նյութերի ծագումն ու փոխանցման հանգամանքները։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրու փողոցներից մեկում նորածին է գտնվել, որն ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել. բժշկուհի
Այսօր առավոտյան Գյումրու ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ անցորդները բարուրով փաթաթված նորածին երեխա են...
Թուրքիայում վարձու զինվորների վճարը մեկ տարում աճել է 13․5 տկոսով
Թուրքիայում պայմանագրային զինծառայողների համար աշխատավարձի նոր սակագին է սահմանվել։ Այս մասին հայտնում է Ermeinhaber-ը:...
Պուտինի մամուլի ասուլիսին ռեկորդային թվով լրագրողներ են հավատարմագրվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսին, որը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ռեկորդային թվով լրատվամիջոցներ ու լրագրողն...
Տիգրան Ավինյանը մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը. Հակոբյան
Տիգրան Ավինյանը մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը: Լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խ...