«Այսօր առավել ևս պետք է խելոք և համախմբված լինենք». Սասուն Միքայելյան
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի թեմային և նշել, որ ժամանակի ընթացքում իր վերաբերմունքը որոշ հարցերի հանդեպ փոխվել է։ «Մարդ է, պահի տակ ասել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Բայց այն ժամանակ, իրոք, ուրիշ ձև էր մտածում։ Եկավ 44-օրյա պատերազմը, եկան խաղեր Արցախի շուրջ՝ Ռուսաստանի մասնակցությամբ, և այս օրն ընկանք»,– ասել է Միքայելյանը։
Նա ընդգծել է, որ ներկայում առավել կարևոր է խելացի և համախմբված մնալը։ «Այսօր առավել ևս մենք պետք է խելոք լինենք, համախմբված լինենք։ Դուք բոլորդ էլ հասկանում եք, ինչ է կատարվում խոշոր տիրույթներում՝ այս մի կտորը պահենք»,– նշել է ԵԿՄ նախագահը։
Սասուն Միքայելյանը կոչ է արել միասնության և սթափ գնահատելու իրավիճակը՝ ընդգծելով, որ երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պետք է մնան առաջնահերթ։
Նմանատիպ հոդվածներ
Սանասարյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` Փաշինյանի մոսկովյան այցից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ՀՀ վարչապ...
Այլևս փող չկա. Թրամպ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է դադարեցնել երկրում զանգվածային անկարգությունների հետ կապված կազմակերպություններին պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործելու են շատ խիստ․ սպասվում է 7 տարի կամ 8 տարի ազատազրկում․ Սիմոնյան
Իրավապահները ընտրակաշառքների հարցով գործելու են շատ խիստ։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «...