Կառավարությունը 55 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի տեղահանվածներին
Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2026 թվականին 55 միլիարդ դրամ ուղղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների աջակցությանը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով պետական բյուջեի նախագիծը։
Վարչապետի խոսքով՝ միջոցները կծառայեն բնակապահովման, սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը, որոնք առաջացել են տեղահանությունից հետո։ «55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի ու եղբայրների բնակապահովման ու այլ կարիքների համար»,- ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է աջակցել Արցախից տեղահանված բոլոր ընտանիքներին՝ ապահովելով նրանց կայուն սոցիալական պայմաններ և ներգրավելով տնտեսական ծրագրերում։
2026 թվականի պետական բյուջեն, ըստ վարչապետի, ուղղված է լինելու ոչ միայն սոցիալական խնդիրների մեղմացմանը, այլև տնտեսական աճի պահպանմանը և երկարաժամկետ կայուն զարգացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է Արցախում․ ՊԲ-ն հայտարարություն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոատոսի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրու...
Գերմանիան արգելափակել է կործանիչների մատակարարումը Թուրքիա
Թուրքական ընդդիմության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը ունի նոր քաղաքական հետևանքներ, ինչը հստակ նշան է Էրդող...
Մենք ալիմենտ ուզելու նպատակ չունենք, էս պահին երեխեքին կիսելու նպատակ էլ չունենք․ Սիմոնյան
Մենք Ռուսաստանի Դաշնության հետ «ապահարզանի» նպատակ չունենք, երեխեքին էլ չենք կիսում: Այս մասին լրագրողների հետ զրույցում...
Տասնյակ փաստաբաններ պատրաստ են ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկա...