Հայաստանը կոչված է ապահովելու քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշիյնաը ԱԺ-ում ընդգծել է, որ խաղաղության օրակարգը պետք է կառուցվի պետականության գաղափարաբանության վրա:
Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում, հայտարարել է, որ խաղաղության տրամաբանության առանցքում պետք է լինի պետականության գաղափարաբանությունը։ Վարչապետի խոսքով՝ պետության հիմնական ֆունկցիան է ապահովել Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու երջանկությունը։
Վարչապետը նշել, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հստակեցնում է պետության նպատակը՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնաբավ է իր միջազգայնորեն ճանաչված տարածքով և չի կարող լինել այլ պետության հենման կետ։ «Մեր բոլոր ռազմավարությունները՝ ներառյալ անվտանգայինն ու պաշտպանականը, տեղավորվում են այս տրամաբանության մեջ»,– ասել նա։
Վարչապետը շեշտել է, որ բանակի զարգացումը պետք է ընթանա «պաշտպանունակ բանակի» հայեցակարգի հիման վրա, ոչ թե պարզապես «մարտունակ բանակի»։ Նրա խոսքով՝ ՀՀ բանակի խնդիրն է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային օրենքներով սահմանված պարտավորության շրջանակում։
«Մեզ համար կարևոր է ընդգծել, որ ՀՀ բանակը խնդիր չունի լուծելու ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։ Նրա հիմնական առաքելությունը սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է»,– նշել է Փաշինյանը։






























