Նոյեմբերի 15-ից առանց ձմեռային անվադողերի վարելը կարգելվի
Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։
Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե
1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
2) սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է,
Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:
Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է քաղաքացիների կյանքի և առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը։
Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ, ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ։
Նմանատիպ հոդվածներ
Սպիտակ տունը հետաքրքրություն է ցուցաբերում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի նկատմամբ
Սպիտակ տան վարչակազմը ակտիվացրել է իր ուշադրությունը ԱՄՆ Սենատում քննարկվող օրինագծի նկատմամբ, որը նախատեսում է խստացնել...
Փաշինյանի փաստաբանը Քոչարյանից պահանջում է 650 հազար դրամ փոխհատուցում
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ներկայացրեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ հայտարարությունը՝ հայ ռազմագերիների հարցով
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրեց Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, գերեվարված քաղա...
Երևանից քաղաքացիներն ավտոերթով մեկնում են Լաչինի միջանցք
Երևանից քաղաքացիներն ավտոերթով մեկնում են Լաչինի միջանցք. «Շարժվում ենք Գորիս, հանդիպելու այն երեխաներին, ովքեր չկարողաց...